ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Սյունիքի համայնաքապետերի հայտարարությունները միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը

Արծրուն Հովհաննիսյան. Սյունիքի համայնաքապետերի հայտարարությունները միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը
19.10.2020 | 13:14

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:

«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին, հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ